Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մայիսի 24-ի թիվ 156-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 100-Ն

28.04.2017

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մայիսի 24-ի թիվ 156-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին

Հրապարակման ամսաթիվ՝ 20.05.2017

Հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասը, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ո ւ մ է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մայիսի 24-ի ««Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի փայերի թողարկման ընթացակարգի նկատմամբ պահանջները, պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կողմից պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայեր ձեռք բերելու կարգը» կանոնակարգ 10/09-ը հաստատելու մասին» թիվ 156-Ն որոշմամբ հաստատված «Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի փայերի թողարկման ընթացակարգի նկատմամբ պահանջները, պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կողմից պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայեր ձեռք բերելու կարգը» կանոնակարգ 10/09-ում՝
1) 8-րդ կետում «տրամադրելու հետ միաժամանակ» բառերը փոխարինել «տրամադրելուց հետո, սակայն ոչ ուշ, քան տվյալ աշխատանքային օրվա ավարտը» բառերով,
2) 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ. ««Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հրապարակման պահանջը համարվում է պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կողմից կատարված նաև սույն կետով սահմանված կարգով մասնակիցների ռեեստրը վարողին փայերի գների տրամադրման և մասնակիցների ռեեստրը վարողի կողմից այդ գների հրապարակման դեպքում:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                Արթուր Ջավադյան

2017 թ. մայիսի 03
Երևան