Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2012 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ 272-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 99-Ն
28.04.2017
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2012 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ 272-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
Հրապարակման ամսաթիվ՝ 20.05.2017
Նպատակ ունենալով արժեթղթերի հաշվառման համակարգում արժեթղթերով գործարքների վերաբերյալ գրանցումների իրականացման գործընթացը դարձնել ավելի դյուրին և նվազ ծախսատար, հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 176-րդ հոդվածը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2012 թվականի հոկտեմբերի 16-ի ««Արժեթղթերի կենտրոնացված ռեեստրավարման և պահառության կարգը» կանոնակարգ 5/10-ը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մարտի 1-ի թիվ 44-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 272-Ն որոշմամբ հաստատված «Արժեթղթերի կենտրոնացված ռեեստրավարման և պահառության կարգը» կանոնակարգ 5/10-ում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Թողարկողը սույն կանոնակարգով նախատեսված հանձնարարականները, հարցումները և արժեթղթերի հաշվառման համակարգում գործառնությունների կատարման համար անհրաժեշտ այլ փաստաթղթերը և տեղեկատվությունը Կենտրոնական դեպոզիտարիային է ներկայացնում այն հաշվի օպերատորի միջոցով (միջնորդությամբ), որի հետ կնքվել է սույն կանոնակարգի 9-րդ գլխով նախատեսված պայմանագիրը, բացառությամբ սույն կանոնակարգի 4.1-րդ և 19.1-րդ կետերով նախատեսված դեպքերի:»,
2) 4.1-րդ կետում «4-րդ կետով սահմանված պահանջից» բառերը փոխարինել «3-րդ և 4-րդ կետերով սահմանված պահանջներից» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2017 թ. մայիսի 03
Երևան