«Լիմիթլես Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ «Լիմիթլես Գրոութ» հրապարակային, պայմանագրային, բաց, ստանդարտ, ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունները գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 137 Ա
20.08.2024
«Լիմիթլես Ասեթ Մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերության «Լիմիթլես Գրոութ» հրապարակային, պայմանագրային, բաց, ստանդարտ, ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունները գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի «իթ» կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ մասը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 02.05.2011թ. թիվ 117 Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ֆոնդի (ֆոնդի կանոնների) գրանցումը, օտարերկրյա ներդրումային ֆոնդի արժեթղթերը Հայաստանի Հանրապետությունում վաճառելու համար նախնական թույլտվություն տրամադրելու կարգն ու պայմանները» կանոնակարգ 10/11-ի 16-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2024թ. օգոստոսի 14-ի թիվ 34 արձանագրություն) և քննարկելով «Լիմիթլես Ասեթ Մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերության՝ 2024թ. հուլիսի 26-ի և 2024թ. օգոստոսի 1-ի միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
1. Գրանցել «Լիմիթլես Ասեթ Մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերության «Լիմիթլես Գրոութ» հրապարակային, պայմանագրային, բաց, ստանդարտ, ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունները:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյան
Երևան