«ՏԻՏԱՆ 93» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (լիցենզիա թիվ 859) փոխանակման կետի մասնաճյուղի լիցենզիա տրամադրելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 136 Ա
20.08.2024
«ՏԻՏԱՆ 93» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (լիցենզիա թիվ 859) փոխանակման կետի մասնաճյուղի լիցենզիա տրամադրելու մասին
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «ժզ» կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 9-րդ կետով, հաշվի առնելով այն, որ «ՏԻՏԱՆ 93» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը 2024թ. հուլիսի 31-ին դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ մասնաճյուղի լիցենզիա ստանալու միջնորդությամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2024թ. օգոստոսի 14-ի թիվ 34 արձանագրություն)` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
1. «ՏԻՏԱՆ 93» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (լիցենզիա թիվ 859) թիվ 1 մասնաճյուղին տրամադրել արտարժույթի առուվաճառքի լիցենզիա՝ ՀՀ, ք. Արտաշատ, Օգոստոսի 23 փողոց 107 առևտրի սրահ հասցեում գործունեություն իրականացնելու համար։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյան
Երևան