«ՅՈՒՓԵՅ» փակ բաժնետիրական ընկերություն վճարահաշվարկային կազմակերպության Գյումրի 2 մասնաճյուղը հաշվառումից հանելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 135 Ա

20.08.2024

«ՅՈՒՓԵՅ» փակ բաժնետիրական ընկերություն վճարահաշվարկային կազմակերպության Գյումրի 2 մասնաճյուղը հաշվառումից հանելու մասին

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասի «ա» կետով, հաշվի առնելով, որ «ՅՈՒՓԵՅ» փակ բաժնետիրական ընկերություն վճարահաշվարկային կազմակերպությունը 2024թ. օգոստոսի 9-ին միջնորդագիր և կից փաստաթղթեր է ներկայացրել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ կապված Ընկերության Գյումրի 2 մասնաճյուղը հաշվառումից հանելու հետ՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ո ւ մ է.

1. Հաշվառումից հանել «ՅՈՒՓԵՅ» փակ բաժնետիրական ընկերություն վճարահաշվարկային կազմակերպության Գյումրի 2 մասնաճյուղը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի սեպտեմբերի մեկից:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ           Մարտին Գալստյան