Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2024 թվականի հունիսի 30-ի դրությամբ ֆինանսական հաշվետվությունը հաստատելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 133 Ա

20.08.2024

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2024 թվականի հունիսի 30-ի դրությամբ ֆինանսական հաշվետվությունը հաստատելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 15-րդ հոդվածի 1-ին մասը, 17-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությունը, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե», «ժգ» կետերը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2024 թվականի հունիսի 30-ի դրությամբ Ֆինանսական հաշվետվությունը՝ համաձայն սույն որոշման Հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                               Մարտին Գալստյան
Երևան