«Բարսելոնայի լաբիրինթոսը» և «Մազոնեի լաբիրինթոսը» արծաթե հուշադրամները շրջանառության մեջ դնելու և դրանց նկարագրությունը հաստատելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 89-Ն

14.04.2017

«Բարսելոնայի լաբիրինթոսը» և «Մազոնեի լաբիրինթոսը» արծաթե հուշադրամները շրջանառության մեջ դնելու և դրանց նկարագրությունը հաստատելու մասին

           Հրապարակման ամսաթիվ՝ 15.05.2017

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը և 40-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ո ւ մ է .

1. 2017 թվականի մայիսի 30-ից շրջանառության մեջ դնել «Բարսելոնայի լաբիրինթոսը» և «Մազոնեի լաբիրինթոսը» արծաթե հուշադրամները:
2. Հաստատել «Բարսելոնայի լաբիրինթոսը» և «Մազոնեի լաբիրինթոսը» արծաթե հուշադրամների նկարագրությունները և էսքիզները՝ համաձայն Հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 


Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                           Արթուր Ջավադյան
2017 թ. ապրիլի 20
Երևան