Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 328-Ն որոշման մեջ և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2011 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ 1030-Ն հրամանի մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ «31» մարտի 2017 թվականի թիվ 79-Ն
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ 04 մայիսի 2017թվականի թիվ 197-Ն
|
ՀԱՄԱՏԵՂ ՈՐՈՇՈՒՄ
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 328-Ն որոշման մեջ և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2011 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ 1030-Ն հրամանի մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
Հրապարակման ամսաթիվ՝ 01.06.2017
Նպատակ ունենալով ապահովել «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ Օրենքով սահմանված ապահովագրության ուղիղ հատուցումների համակարգին անցումը, հիմք ընդունելով «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 86-րդ հոդվածը, «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ և 70-րդ հոդվածները և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» ենթակետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի թիվ 503-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրության 11-րդ կետի 1-ին ենթակետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարը
Ո ր ո շ ու մ ե ն .
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի նոյեմբերի 30-ի ««Ապահովագրական ընկերությունների հաշվապահական հաշվառման հաշվային պլանը» և «Ապահովագրական ընկերությունների հաշվապահական հաշվառման հաշվային պլանի կիրառման հրահանգը» հաստատելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի հոկտեմբերի 2-ի թիվ 314-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 328-Ն որոշմամբ և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2011 թվականի դեկտեմբերի 16-ի ««Ապահովագրական ընկերությունների հաշվապահական հաշվառման հաշվային պլանը» և «Ապահովագրական ընկերությունների հաշվապահական հաշվառման հաշվային պլանի կիրառման հրահանգը» հաստատելու և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի նոյեմբերի 6-ի թիվ 793-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1030-Ն հրամանով հաստատված Հավելված 1-ում (այսուհետ` Հավելված 1) և Հավելված 2-ում (այսուհետ` Հավելված 2) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Հավելված 1-ում՝ «Ապահովագրական ընկերությունների հաշվապահական հաշվառման հաշվային պլան» աղյուսակի.
ա. 103-րդ կետում «կանխավճարային» բառից հետո լրացնել «և այլ» բառերը,
բ. 103-րդ կետը լրացնել «1031 «Ստացվելիք գումարներ ապահովագրական ընկերություններից ուղիղ հատուցումների գծով»» ենթակետով,
գ. 300-րդ կետը լրացնել «3005 «Վճարվելիք գումարներ ապահովագրական ընկերություններին ուղիղ հատուցումների գծով»» ենթակետով,
ե. 309-րդ կետում և 3090-րդ, 3091-րդ, 3092-րդ ենթակետերում հանել «և փոխանցվելիք» բառերը,
դ. 309-րդ կետը լրացնել «3093 «Վճարվելիք գումարներ ֆիզիկական անձանց և անհատ ձեռնարկատերերին ուղիղ հատուցումների գծով», 3094 «Վճարվելիք գումարներ առևտրային կազմակերպություններին ուղիղ հատուցումների գծով» և 3095 «Վճարվելիք գումարներ ոչ առևտրային կազմակերպություններին ուղիղ հատուցումների գծով»» ենթակետերով,
ե. 607-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «607 «Ապագա ժամանակաշրջանի եկամուտներ»»,
զ. 609-րդ կետը լրացնել «6091 «Եկամուտներ ուղիղ հատուցումների վերջնահաշվարկի արդյունքում»» ենթակետով,
է. 707-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «707 «Ապագա ժամանակաշրջանի ծախսեր»»,
ը. 709-րդ կետը լրացնել «7091 «Ծախսեր ուղիղ հատուցումների վերջնահաշվարկի արդյունքում»» ենթակետով:
2) Հավելված 2-ի՝
ա. Բաժին 10-11-ից հանել «118 «Ստացվելիք այլ գումարներ ապահովագրության գծով»» բառերը,
բ. Բաժին 10-11-ում «103 «Ապահովագրության գծով կանխավճարային գումարներ»» ենթաբաժնի անվանման մեջ «կանխավճարային» բառից հետո լրացնել «և այլ» բառերը,
գ. Ենթաբաժին 103-ի վերնագիրը «կանխավճարային» բառից հետո լրացնել «և այլ» բառերով,
դ. Ենթաբաժին 103-ը առաջին պարբերությունից հետո լրացնել նոր պարբերությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«1031 «Ստացվելիք գումարներ ապահովագրական ընկերություններից ուղիղ հատուցումների գծով» - հաշիվը դեբետագրվում է ապահովադիրներին ուղիղ հատուցումների գծով վճարում և կարգավորման ծախսեր կատարելիս և կրեդիտագրվում է ապահովագրական ընկերություններից հետ ստացման դեպքում, ինչպես նաև ճշգրտվում է վերջնահաշվարկի արդյունքում:
Ուղիղ հատուցումների գծով վճարած գումարով՝
Դտ-1031
Կտ-3093 (3094, 3095)
Ուղիղ հատուցումների գծով կարգավորման ծախսեր կատարելիս
Դտ-1031
Կտ-372 ենթաբաժնի համապատասխան հաշիվներ
Վերջնահաշվարկի արդյունքում ճշգրտման գումարով՝
Դտ-1031
Կտ-6091
Կամ
Դտ-7091
Կտ-1031
Դրամական միջոցների հետ ստացման դեպքում`
Դտ-Դրամական միջոցներ,
Կտ- 1031»,
ե. Ենթաբաժին 121-ում «Դտ-1201» պարբերությունը փոխարինել «Դտ-1211» պարբերությամբ,
զ. Բաժին 14-ում «համբարյան» բառը փոխարինել «համաձայն» բառով,
է. Ենթաբաժին 300-ը առաջին պարբերությունում «գումարները» բառից հետո լրացնել «, ուղիղ հատուցումների գծով վճարվելիք գումարները» բառերով.
ը. Ենթաբաժին 300-ը «Կտ- Դրամական միջոցներ» պարբերությունից հետո լրացնել նոր պարբերությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«3005 «Վճարվելիք գումարներ ապահովագրական ընկերություններին ուղիղ հատուցումների գծով» - հաշիվը կրեդիտագրվում է այլ ապահովագրական ընկերության կողմից տվյալ ապահովագրական ընկերության հատուցումների և կարգավորման ծախսերի գծով վճարում կատարելիս և դեբետագրվում է գումարների վերադարձման դեպքում, ինչպես նաև ճշգրտվում է վերջնահաշվարկի արդյունքում:
Ուղիղ հատուցումների գծով վճարած գումարով՝
Դտ-300 ենթաբաժնի համապատասխան հաշիվ
Կտ-3005
Կարգավորման ծախսերի գծով վճարած գումարով՝
Դտ- համապատասխան ծախսային հաշիվ
Կտ-3005
Վերջնահաշվարկի արդյունքում ճշգրտման գումարով՝
Դտ-3005
Կտ-6091
Կամ
Դտ-7091
Կտ-3005
Դրամական միջոցների վերադարձման դեպքում`
Դտ- 3005
Կտ-Դրամական միջոցներ:»,
թ. Ենթաբաժին 306-ում «ՖՄՀՍ4-իս» բառերը փոխարինել «ՖՀՄՍ4-ի» բառերով,
ժ. Ենթաբաժին 309-ը «նախատեսված են» բառից հետո լրացնել «ուղիղ հատուցումների գծով ապահովադիրներին վճարվելիք գումարների, ինչպես նաև» բառերով,
ժա. Ենթաբաժին 309-ը առաջին պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Ուղիղ հատուցումների գծով վճարվելիք գումարների չափով ձևակերպվում է.
Դտ- 1031
Կտ- 3093(3094, 3095)
Վճարելիս.
Դտ-3093(3094, 3095)
Կտ- Դրամական միջոցներ:»,
ժբ. Բաժին 60-ում «607 «Եկամուտներ ապագա ժամանակաշրջանի եկամուտների գծով»» բառերը փոխարինել «607 «Ապագա ժամանակաշրջանի եկամուտներ»» բառերով,
ժգ. Ենթաբաժին 609-ը «նախատեսված են» բառից հետո լրացնել «ուղիղ հատուցումների վերջնահաշվարկի արդյունքում առաջացած եկամուտների, ինչպես նաև» բառերով,
ժդ. Ենթաբաժին 609-ը «համար:» բառից հետո լրացնել 6091 պարբերությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«6091 «Եկամուտներ ուղիղ հատուցումների վերջնահաշվարկի արդյունքում» - այս հաշիվը նախատեսված է ուղիղ հատուցումների վերջնահաշվարկի արդյունքում եկամուտների հաշվարկման համար:
Վերջնահաշվարկի արդյունքների և ստացվելիք գումարների դրական տարբերության գումարով ձևակերպվում է.
Դտ-1031
Կտ-6091
Վճարվելիք գումարների և վերջնահաշվարկի արդյունքների դրական տարբերության գումարով ձևակերպվում է.
Դտ-3005
Կտ-6091:»,
ժե. Բաժին 70-ում «707 «Ծախսեր ապագա ժամանակաշրջանի ծախսերի գծով»» բառերը փոխարինել «707 «Ապագա ժամանակաշրջանի ծախսեր»» բառերով,
ժզ. Բաժին 70-ը Ենթաբաժին 706-ից հետո լրացնել նոր Ենթաբաժնով՝ հետևյալ բովանդակությամբ.
«Ենթաբաժին 709
«Վճարվելիք և փոխանցվելիք այլ գումարների գծով ծախսեր»
Այս ենթաբաժնի հաշիվները նախատեսված են ուղիղ հատուցումների վերջնահաշվարկի արդյունքում առաջացած ծախսերի, ինչպես նաև ապահովագրական գործունեության գծով այլ ծախսերի հաշվառման համար:
7091 «Ծախսեր ուղիղ հատուցումների վերջնահաշվարկի արդյունքում» - այս հաշիվը նախատեսված է ուղիղ հատուցումների վերջնահաշվարկի արդյունքում ծախսերի հաշվարկման համար:
Վերջնահաշվարկի արդյունքների և ստացվելիք գումարների բացասական տարբերության գումարով ձևակերպվում է.
Դտ-7091
Կտ-1031
Վճարվելիք գումարների և վերջնահաշվարկի արդյունքների բացասական տարբերության գումարով ձևակերպվում է.
Դտ-7091
Կտ-3005:»,
ժէ. Բաժին 76-ի առաջին պարբերությունը «762 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից ծախսեր»,» բառերից հետո լրացնել «763 «Կորուստներ այլ համապարփակ եկամտի հակադարձումից»,» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2017 թ. ապրիլի 06
Երևան
Հայաստանի Հանրապետության
ֆինանսների նախարար Վարդան Արամյան
2017 թ. մայիսի 04
Երևան