«Հայաստան ԱՄՀ/ՀԲ անդամակցության հոբելյան» արծաթե հուշադրամը շրջանառության մեջ դնելու և նկարագրությունը հաստատելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 72-Ն

31.03.2017

«Հայաստան ԱՄՀ/ՀԲ անդամակցության հոբելյան» արծաթե հուշադրամը շրջանառության մեջ դնելու և նկարագրությունը հաստատելու մասին

 Հրապարակման ամսաթիվ՝ 18.04.2017

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ո ւ մ է.

1. 2017 թվականի մայիսի 15-ից շրջանառության մեջ դնել «Հայաստան ԱՄՀ/ՀԲ անդամակցության հոբելյան» արծաթե հուշադրամը:
2. Հաստատել սույն որոշման 1-ին կետով սահմանված հուշադրամի նկարագրությունը, որը էսքիզների հետ միասին ներկայացված է Հավելվածում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                            Արթուր Ջավադյան
2017 թ. ապրիլի 05
Երևան