Ֆինանսական խմբերի գործունեության կարգավորման նպատակով ժամանակավոր կառավարման մարմնի նշանակման չափանիշներն ու կարգը հաստատելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 65-Ն
17.03.2017
Ֆինանսական խմբերի գործունեության կարգավորման նպատակով ժամանակավոր կառավարման մարմնի նշանակման չափանիշներն ու կարգը հաստատելու մասին
Հրապարակման ամսաթիվ՝ 18.04.2017
Նպատակ ունենալով սահմանել ֆինանսական խմբերի գործունեության կարգավորման նպատակով ժամանակավոր կառավարման մարմինների նշանակման չափանիշները և կարգը, hիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39.21-րդ հոդվածը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետով, 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
1. Հաստատել «Ֆինանսական խմբերի գործունեության կարգավորման նպատակով ժամանակավոր կառավարման մարմնի նշանակման չափանիշներն ու կարգը»՝ համաձայն սույն որոշման Հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյան
2017 թ. մարտի 23
Երևան