Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի օգոստոսի 16-ի թիվ 422-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 64-Ն

17.03.2017

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի օգոստոսի 16-ի թիվ 422-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին

 Հրապարակման ամսաթիվ՝ 18.04.2017

Հիմք ընդունելով «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է .

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի օգոստոսի 16-ի ««Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջև տեղեկությունների փոխանակման և Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ հաշվետվությունների ներկայացման կարգը» հաստատելու մասին» թիվ 422-Ն որոշմամբ հաստատված «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջև տեղեկությունների փոխանակման և Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ հաշվետվությունների ներկայացման կարգում» (այսուհետ` Կարգ) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
1) Կարգի 2.1 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2.1 Հիմնադրամը, սույն կարգով սահմանված ժամկետներում Կենտրոնական բանկին տրամադրում է հետևյալ տեղեկությունները`
1) հաշվետվություն Հիմնադրամի միջոցների վերաբերյալ՝ սույն կարգի հավելված 1-ով սահմանված ձևով, ինչպես նաև Հիմնադրամի եռամսյակային «ֆինանսական վիճակի մասին հաշվետվությունը» և «Ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունը»,
2) Հիմնադրամի տարեկան ֆինանսական հաշվետվությունները և տարեկան ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ անկախ աուդիտորական կազմակերպության եզրակացությունը,
3) հաշվետվություն արտարժույթի առքուվաճառքի գործառնությունների վերաբերյալ՝ սույն կարգի հավելված 2-ով սահմանված ձևով,
4) հաշվետվություն Հիմնադրամի կողմից արժեթղթերի երկրորդային շուկայում կատարված գործառնությունների վերաբերյալ՝ սույն կարգի հավելված 3-ով սահմանված ձևով:
Հիմնադրամի կողմից Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները և այլ տեղեկությունները պետք է լինեն ամբողջական և արժանահավատ:»,
2) Կարգի 2.2-րդ կետի 2-րդ, 3-րդ և 4-րդ նախադասությունները հանել,
3) Կարգի 2.3-րդ կետում՝
ա. առաջին նախադասությունից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն.
«Հիմնադրամը 2.1-րդ կետով սահմանված հաշվետվությունները ներկայացնում է էլեկտրոնային փոստով` Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով՝ Կենտրոնական բանկի կողմից տրամադրված հասցեով: Սի-Բի-Էյ-նեթ համակարգի խափանման դեպքում հաշվետվությունները Կենտրոնական բանկի հաշվետվությունների ընդունման և ամփոփման համար պատասխանատու ստորաբաժանմանը ներկայացվում են մագնիսական կրիչներով՝ կից ներկայացնելով խափանման վերաբերյալ գրություն:»,
բ. «Սույն կարգի 2.1-րդ կետի 1-ին ենթակետում նշված տեղեկատվությունը ներկայացվում է» բառերը փոխարինել «Սույն կարգի 2.1-րդ կետի 1-ին, 3-րդ և 4-րդ ենթակետերով սահմանված հաշվետվությունները ներկայացվում են» բառերով,
4) Կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.9-րդ կետով.
«2.9 Հիմնադրամը սույն կարգի 2.1-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերով սահմանված հաշվետվությունները լրացնում է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի փետրվարի 26-ի ««Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ը հաստատելու մասին» թիվ 50-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ով սահմանված ձև թիվ 19 և ձև թիվ 32 հաշվետվությունների լրացման կանոններին համապատասխան: Սահմանված ժամկետներում հաշվետվություն չներկայացնելը հիմք է առ այն, որ Հիմնադրամը սույն կարգի 2.1-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերով սահմանված հաշվետվություններում արտացոլվող գործարքներ չի իրականացրել:»,
5) Կարգի 3.5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3.5 Կենտրոնական բանկը մինչև յուրաքանչյուր տարվա մարտի 15-ը Հիմնադրամին է տրամադրում տեղեկանք սույն կարգի հավելված 4-ով սահմանված ձևով:
Կենտրոնական բանկը մինչև յուրաքանչյուր տարվա փետրվարի 1-ը Հիմնադրամին է տրամադրում տեղեկատվություն ֆինանսական շուկայի վերաբերյալ՝ սույն կարգի հավելված 5-ով սահմանված ձևով:»,
6) Կարգի հավելված 2-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման հավելված 1-ի (կցվում է),
7) Կարգը լրացնել հավելված 3-ով, հավելված 4-ով և հավելված 5-ով՝ համաձայն սույն որոշման հավելված 2-ի, հավելված 3-ի, հավելված 4-ի (կցվում են):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ                       Ներսես Երիցյան

2017 թ. մարտի 23
Երևան