Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2014 թվականի հունվարի 24-ի թիվ 7 Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 63 Ա

17.03.2017

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2014 թվականի հունվարի 24-ի թիվ 7 Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ, 4-րդ և 20-րդ հոդվածների դրույթները և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2014 թվականի հունվարի 24-ի թիվ 7Ա որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության անուղղակի գործիքներ և դրանց կիրառման մեխանիզմներ» փաստաթղթի հավելված 6.10-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն սույն որոշման Հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում AMGB30163472 միջազգային տարբերակիչ ծածկագիրն ունեցող (30 տարի մարման ժամկետով) պարտատոմսի բավարարված արդյունքների առկայությամբ` առաջին աճուրդի օրը:


Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ                              Ներսես Երիցյան
2017 թ. մարտի 22
Երևան