«Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության կանոնների մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 57 Ա
17.03.2017
«Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության կանոնների մասին
Հիմք ընդունելով «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 3-րդ մասը և «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության՝ 2017 թվականի մարտի 7-ին ներկայացրած թիվ Բ/17-01238, Բ/17-01239, Բ/17-01240 և Բ/17-01241 միջնորդագրերը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2017 թվականի մարտի 15-ի թիվ 11 արձանագրություն)` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
1. Գրանցել «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության խորհրդի 2017 թվականի փետրվարի 28-ի թիվ 8-Լ որոշմամբ հաստատված «ԱՊՊԱ ընդհանուր պայմանները» RL 1-001 նոր խմբագրությամբ կանոնները:
2. Գրանցել «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության խորհրդի 2017 թվականի փետրվարի 28-ի թիվ 9-Լ որոշմամբ հաստատված «ԱՊՊԱ ոլորտում փորձագետների և վերանորոգող կազմակերպությունների որակավորման» RL 1-003 կանոնները:
3. Գրանցել «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության խորհրդի 2017 թվականի փետրվարի 28-ի թիվ 10-Լ որոշմամբ հաստատված ««Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության կողմից իրականացվող վերահսկողության» RL 1-004 կանոնները:
4. Գրանցել «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության խորհրդի 2017 թվականի փետրվարի 28-ի թիվ 12-Լ որոշմամբ դադարեցված ««Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության RL 1-013, RL 1-014, RL 1-015, RL 1-017, RL 1-018, RL 1-022, RL 1-025, RL 1-027, RL 1-028, RL 1-031, RL 1-032, RL 1-034, RL 1-038, RL 1-042, RL 1-045, RL 1-047 կանոնների գործողության դադարեցումը:
5. Գրանցել «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ խորհրդի 2017 թվականի փետրվարի 28-ի թիվ 12-Լ որոշմամբ հաստատված ««Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության RL 1-003, RL 1-011, RL 1-033, RL 1-041, RL 1-046 կանոններում կատարված փոփոխությունները:
6. Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյան
2017 թ. մարտի 22
Երևան