Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի խորհրդի անդամ նշանակելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 56 Ա

17.03.2017

Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի խորհրդի անդամ նշանակելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «իթ» կետը, «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասը, Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի կանոնադրության 27-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է .

1. Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի խորհրդի անդամի պաշտոնում նշանակել Մալթայի Էյչ-Էս-Բի-Սի Բանկի Ֆինանսական շուկաներում գործառնությունների և գլոբալ բանկային ծառայությունների դեպարտամենտի ղեկավար Իրինա Սեյլանյանին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:


Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ                            Ներսես Երիցյան

2017 թ. մարտի 22
Երևան