Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի հունիսի 7-ի թիվ 142-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 53-Ն

03.03.2017

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի հունիսի 7-ի թիվ 142-Ն որոշման մեջ փոփոխություններ և  լրացումներ կատարելու մասին

 Հրապարակման ամսաթիվ՝ 05.04.2017

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» և «իգ1» կետերը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը և 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը 

 Ո ր ո շ ու մ  է .

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի հունիսի 7-ի «Հայաստանի Հանրապետության պետական (գանձապետական) կարճաժամկետ, միջին ժամկետայնության և երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման, հետգնման աճուրդի, հետգնման կազմակերպման և մարման սպասարկման», «Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերի պահառության գործունեության», «Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերի գրավի հետ կապված գործառնությունների իրականացման», «Պետական արժեթղթերի հաշվառման և հաշվարկների համակարգում կիրառվող հաշվեհամարների կոդավորման», «Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերի երկրորդային շուկայում շրջանառության», «Պետական պարտատոմսերով գործառնություններում կիրառվող փաստաթղթերի նվազագույն վավերապայմանների մասին» կարգերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2004 թվականի մարտի 30-ի թիվ 75-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին թիվ 142-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Որոշման վերնագիրը «կարգերը» բառից առաջ լրացնել «ԱՃՈՒՐԴԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՊԵՐԱՏՈՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԵՎ ՀԵՏԳՆՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՎԵՐՋՆԱՀԱՇՎԱՐԿԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ» բառերով,
2) Որոշման վերնագրից հանել «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ (ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ) ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ, ՄԻՋԻՆ ԺԱՄԿԵՏԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ԱՐԺԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ, ՀԵՏԳՆՄԱՆ ԱՃՈՒՐԴԻ, ՀԵՏԳՆՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ՄԱՐՄԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ» բառերը,
3) Որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1 կետով.
«6.1 Հաստատել «Աճուրդի համակարգի օպերատորի միջոցով պետական պարտատոմսերի տեղաբաշխման և հետգնման արդյունքում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից վերջնահաշվարկի իրականացման կարգը»՝ համաձայն Հավելված 7-ի (կցվում է):»,
4) ուժը կորցրած ճանաչել Որոշմամբ հաստատված Հավելված 1-ը,
5) Որոշմամբ հաստատված Հավելված 2-ի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. «Սույն կարգի իմաստով՝ Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսեր (այսուհետ՝ պարտատոմսեր) են համարվում այն պարտատոմսերը, որոնց թողարկման պահին դրանց շրջանառությունը կարգավորող իրավական ակտերով սահմանվել է, որ տվյալ պարտատոմսերի պահառությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից:»,
6) Որոշմամբ հաստատված Հավելված 2-ի 4-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) Գործակալ՝ ենթապահառուի կարգավիճակ ունեցող ներդրումային ծառայություններ մատուցող անձ, որը Թողարկողի հետ կնքել է պարտատոմսերի շուկայում գործակալի գործառույթների կատարման մասին պայմանագիր:»,
7) ուժը կորցրած ճանաչել Որոշմամբ հաստատված Հավելված 2-ի 4-րդ կետի 4-րդ ենթակետը,
8) Որոշմամբ հաստատված Հավելված 2-ի 7-րդ կետից հանել «, գանձապետական պահառուն» բառերը,
9) Որոշմամբ հաստատված Հավելված 2-ը 22-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 22.1 կետով.
«22.1. Պահառուն թողարկողից ստացված հանձնարարականի հիման վրա իրականացնում է պարտատոմսերի փոխանցում թողարկողի տեղաբաշխման ենթակա արժեթղթերի դեպո հաշվից սահմանված ենթապահառուի ամփոփ ներդրողների դեպո հաշվին:»,
10) Որոշմամբ հաստատված Հավելված 2-ի 39-րդ կետի վերջին նախադասությունից հանել «թողարկողի և» ու «եռակողմ» բառերը,
11) Որոշմամբ հաստատված Հավելված 3-ի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Սույն կարգը տարածվում է բոլոր այն պարտատոմսերի վրա, որոնց թողարկման պահին դրանց շրջանառությունը կարգավորող իրավական ակտերով սահմանվել է, որ սույն կարգը տարածվում է տվյալ պարտատոմսերի վրա:»,
12) Որոշմամբ հաստատված Հավելված 3-ի 3-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) Պահառու՝ թողարկողի առջև պարտատոմսերի պաշտոնական ամրագրման, շրջանառության և մարման սպասարկման պարտավորությունները կրող պահառուական գործունեություն իրականացնող անձ: Պահառուի գործառույթներն իրականացնում է բանկը:»,
13) Որոշմամբ հաստատված Հավելված 3-ի 3-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4) Ենթապահառու՝ պահառության գործունեություն իրականացնող անձ, որը ըստ առանձին ներդրողների՝ հաշվառում է վերջիններիս սեփականության իրավունքով պատկանող պարտատոմսերը: Սույն կարգի իմաստով՝ ենթապահառու են պահառուի հետ ենթապահառության պայմանագիր ստորագրած ներդրումային ծառայություններ մատուցող անձինք և Կենտրոնական դեպոզիտարիան: Ենթապահառուի գործառույթներ կարող են իրականացնել նաև պահառուի հետ ենթապահառության պայմանագիր ստորագրած այն կազմակերպությունները, որոնց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով թույլատրվում է արժեթղթերի շուկայում զբաղվել արժեթղթերի պահառությամբ: Ենթապահառուն կարող է բացել և վարել նաև անվանատիրոջ արժեթղթերի հաշիվներ:»,
14) Որոշմամբ հաստատված Հավելված 3-ի 3-րդ կետի 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5) Գործակալ՝ ենթապահառուի կարգավիճակ ունեցող ներդրումային ծառայություններ մատուցող անձ, որը Թողարկողի հետ կնքել է պարտատոմսերի շուկայում գործակալի գործառույթների կատարման մասին պայմանագիր:»,
15) ուժը կորցրած ճանաչել Որոշմամբ հաստատված Հավելված 3-ի 3-րդ կետի 6-րդ ենթակետը,
16) Որոշմամբ հաստատված Հավելված 4-ի 2-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4) Պահառու՝ թողարկողի առջև պարտատոմսերի պաշտոնական ամրագրման, շրջանառության և մարման սպասարկման պարտավորությունները կրող պահառուական գործունեություն իրականացնող անձ, որը վարում է համակարգի մասնակիցների դեպո հաշիվները: Պահառուի գործառույթներն իրականացնում է Կենտրոնական բանկը:»,
17) Որոշմամբ հաստատված Հավելված 4-ի 2-րդ կետի 6-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6) Ենթապահառու՝ պահառության գործունեություն իրականացնող անձ, որը վարում է ներդրողների դեպո հաշիվները: Սույն կարգի իմաստով՝ ենթապահառու են պահառուի հետ ենթապահառության պայմանագիր ստորագրած ներդրումային ծառայություններ մատուցող անձինք և Կենտրոնական դեպոզիտարիան: Ենթապահառուի գործառույթներ կարող են իրականացնել նաև պահառուի հետ ենթապահառության պայմանագիր ստորագրած այն կազմակերպությունները, որոնց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով թույլատրվում է արժեթղթերի շուկայում զբաղվել արժեթղթերի պահառությամբ: Ենթապահառուն կարող է բացել և վարել նաև անվանատիրոջ արժեթղթերի հաշիվներ: Կենտրոնական դեպոզիատարիան ենթապահառուական ծառայություններ մատուցում է միայն ներդրողների և անվանատերերի համար:»,
18) Որոշմամբ հաստատված Հավելված 4-ի 13-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) Կենտրոնական դեպոզիտարիայի համար բացվում է միայն ներդրողների և անվանատերերի արժեթղթերի ամփոփ դեպո հաշիվ»,
19) Որոշմամբ հաստատված Հավելված 5-ի 2-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) Պարտատոմս՝ Հայաստանի Հանրապետության պետական այն պարտատոմսերը, որոնց թողարկման պահին դրանց շրջանառությունը կարգավորող իրավական ակտերով սահմանվել է, որ սույն կարգը տարածվում է տվյալ պարտատոմսի վրա:»,
20) Որոշմամբ հաստատված Հավելված 5-ի 2-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4) Գործակալ՝ ենթապահառուի կարգավիճակ ունեցող ներդրումային ծառայություններ մատուցող անձ, որը Թողարկողի հետ կնքել է պարտատոմսերի շուկայում գործակալի գործառույթների կատարման մասին պայմանագիր:»,
21) Որոշմամբ հաստատված Հավելված 5-ի 2-րդ կետի 6-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6) Պահառու՝ թողարկողի առջև պարտատոմսերի պաշտոնական ամրագրման, շրջանառության և մարման սպասարկման պարտավորությունները կրող պահառուական գործունեություն իրականացնող անձ: Պահառուի գործառույթներն իրականացնում է բանկը:»,
22) Որոշմամբ հաստատված Հավելված 5-ի 2-րդ կետի 7-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7) Ենթապահառու` պահառուական գործունեություն իրականացնող ենթակառուցվածք, որում հաշվառվում են ներդրողներին սեփականության իրավունքով պատկանող պարտատոմսերը` ըստ առանձին սեփականատերերի: Սույն կարգի իմաստով` ենթապահառու են պահառուի հետ ենթապահառության պայմանագիր ստորագրած ներդրումային ծառայություններ մատուցող անձինք և կենտրոնական դեպոզիտարիան: Ենթապահառուի գործառույթներ կարող են իրականացնել նաև պահառուի հետ ենթապահառության պայմանագիր ստորագրած այն կազմակերպությունները, որոնց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով թույլատրվում է արժեթղթերի շուկայում զբաղվել արժեթղթերի պահառությամբ:»,
23) ուժը կորցրած ճանաչել Որոշմամբ հաստատված Հավելված 5-ի 2-րդ կետի 10-րդ ենթակետը,
24) Որոշմամբ հաստատված Հավելված 6-ով հաստատված կարգի Հավելված 1-ից հանել «1. Պետական պարտատոմսերով գործառնություններում կիրառվող փաստաթղթերի նվազագույն վավերապայմանների» 1-ին կետը,
25) Որոշումը լրացնել նոր Հավելված 7-ով` համաձայն սույն որոշման Հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի ապրիլի 25-ին:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                                   Արթուր Ջավադյան
2017 թ. մարտի 21
Երևան