«Բարսելոնայի լաբիրինթոսը», «Մազոնեի լաբիրինթոսը» արծաթե հուշադրամների դիմերեսի և դարձերեսի էսքիզները հաստատելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 51 Ա

03.03.2017

«Բարսելոնայի լաբիրինթոսը», «Մազոնեի լաբիրինթոսը» արծաթե հուշադրամների դիմերեսի և դարձերեսի էսքիզները հաստատելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «է» կետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը


Ո ր ո շ ու մ է .

1. Հաստատել «Բարսելոնայի լաբիրինթոսը», «Մազոնեի լաբիրինթոսը» արծաթե հուշադրամների դիմերեսի և դարձերեսի էսքիզները` համաձայն սույն որոշման Հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                                       Արթուր Ջավադյան

2017 թ. մարտի 07
Երևան