«Նոյյան Տապան» ոսկե հուշադրամները շրջանառության մեջ դնելու և դրանց նկարագրությունը հաստատելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 44-Ն
17.02.2017
«Նոյյան Տապան» ոսկե հուշադրամները շրջանառության մեջ դնելու և դրանց նկարագրությունը հաստատելու մասին
Հրապարակման ամսաթիվ՝ 15.03.2017
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ո ւ մ է .
1. 2017 թվականի մարտի 30-ից շրջանառության մեջ դնել «Նոյյան տապան» ոսկե հուշադրամները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյան
2017 թ. փետրվարի 20
Երևան