2024-2025 թվականների հուշադրամների թողարկման ծրագրով նախատեսված «Շառլ Ազնավուր-100» ոսկե և արծաթե հուշադրամները շրջանառության մեջ դնելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 130-Ն
06.08.2024
2024-2025 թվականների հուշադրամների թողարկման ծրագրով նախատեսված «Շառլ Ազնավուր-100» ոսկե և արծաթե հուշադրամները շրջանառության մեջ դնելու մասին
Հրապարակման ամսաթիվ՝ 14.08.2024
Հիմք ընդունելով «Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի մաuին» oրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» և «է» կետերը` Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ո ւ մ է.
1. 2024 թվականի օգոստոսի 22-ից շրջանառության մեջ դնել «Շառլ Ազնավուր-100» ոսկե և արծաթե հուշադրամները՝ համաձայն սույն որոշման Հավելված 1-ով, Հավելված 2-ով և Հավելված 3-ով սահմանված նկարագրությունների և էսքիզների:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյան
Երևան