«Շառլ Ազնավուր-100», «Երվանդ Քոչար-125», «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հիմնադրման 150-ամյակ», «Էդգար Շահին-150» և «Գոհար Գասպարյան-100» արծաթե հուշադրամները շրջանառության մեջ դնելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 129-Ն

06.08.2024

2024-2025 թվականների հուշադրամների թողարկման ծրագրով նախատեսված «Շառլ Ազնավուր-100», «Երվանդ Քոչար-125», «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հիմնադրման 150-ամյակ», «Էդգար Շահին-150»  և «Գոհար Գասպարյան-100» արծաթե հուշադրամները շրջանառության մեջ դնելու  մասին

 Հրապարակման ամսաթիվ՝ 14.08.2024

Հիմք ընդունելով «Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի մաuին» oրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» և «է» կետերը` Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ո ւ մ է.

1. 2024 թվականի օգոստոսի 15-ից շրջանառության մեջ դնել «Շառլ Ազնավուր-100», «Երվանդ Քոչար-125» արծաթե հուշադրամները՝ համաձայն սույն որոշման Հավելված 1-ով և Հավելված 2-ով սահմանված նկարագրությունների և էսքիզների:
2. 2024 թվականի սեպտեմբերի 9-ից շրջանառության մեջ դնել «Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հիմնադրման 150-ամյակ» արծաթե հուշադրամը՝ համաձայն սույն որոշման Հավելված 3-ով սահմանված նկարագրությունների և էսքիզների:
3. 2024 թվականի հոկտեմբերի 21-ից շրջանառության մեջ դնել «Էդգար Շահին-150» արծաթե հուշադրամը՝ համաձայն սույն որոշման Հավելված 4-ով սահմանված նկարագրությունների և էսքիզների:
4. 2024 թվականի դեկտեմբերի 2-ից շրջանառության մեջ դնել «Գոհար Գասպարյան-100» արծաթե հուշադրամը՝ համաձայն սույն որոշման Հավելված 5-ով սահմանված նկարագրությունների և էսքիզների:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                  Մարտին Գալստյան
Երևան