Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2016 թվականի մարտի 15-ի թիվ 40-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 132-Ն

07.08.2024

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2016 թվականի մարտի 15-ի թիվ 40-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

 Հրապարակման ամսաթիվ՝ 13.08.2024

Նպատակ ունենալով կազմակերպել հինգ հազար դրամ անվանական արժեքով և տասը հազար դրամ անվանական արժեքով 2024 թվականի թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամների շրջանառությունը, Հայաստանի Հանրապետության բանկային համակարգում կանխիկ դրամով իրականացվող գործառնությունները, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը և 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ո ւ մ է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2016 թվականի մարտի 15-ի ««Հայաստանի Հանրապետության դրամանիշերի վճարունակության, հնամաշության հատկանիշները: Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում կանխիկ դրամով կատարվող գործառնությունները» կանոնակարգ 9-ը հաստատելու մասին» թիվ 40-Ն որոշմամբ հաստատված Հավելված 1-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման Հավելված 1-ի։
2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2016 թվականի մարտի 15-ի ««Հայաստանի Հանրապետության դրամանիշերի վճարունակության, հնամաշության հատկանիշները: Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում կանխիկ դրամով կատարվող գործառնությունները» կանոնակարգ 9-ը հաստատելու մասին» թիվ 40-Ն որոշմամբ հաստատված Հավելված 6-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն սույն որոշման Հավելված 2-ի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի օգոստոսի 15-ից:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                         Մարտին Գալստյան
Երևան