Հինգ հազար դրամ և տասը հազար դրամ անվանական արժեքով 2024 թվականի թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամները շրջանառության մեջ դնելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 131-Ն
07.08.2024
Հինգ հազար դրամ և տասը հազար դրամ անվանական արժեքով 2024 թվականի թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամները շրջանառության մեջ դնելու մասին
Հրապարակման ամսաթիվ՝ 13.08.2024
Նպատակ ունենալով կազմակերպել Հայաստանի Հանրապետության դրամանիշերի շրջանառությունը, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» և «է» կետերը, 41-րդ և 42-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ո ւ մ է .
2024 թվականի օգոստոսի 15-ից շրջանառության մեջ դնել սույն որոշման Հավելվածով սահմանված նմուշի և նկարագրությամբ հինգ հազար դրամ անվանական արժեքով և տասը հազար դրամ անվանական արժեքով 2024 թվականի թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամները:
- Սահմանել, որ հինգ հազար դրամ անվանական արժեքով և տասը հազար դրամ անվանական արժեքով 2024 թվականի թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամները Հայաստանի Հանրապետության տարածքում օրինական վճարամիջոց են և ենթակա են անվերապահ ընդունման իրենց անվանական արժեքով` փողով արտահայտված բոլոր պարտավորությունների դիմաց, առանց ժամկետային սահմանափակումների: Հինգ հազար դրամ անվանական արժեքով 1999, 2003, 2009, 2012 և 2018 թվականների թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամները մնում են շրջանառության մեջ առանց սահմանափակումների և շրջանառության պայմանների փոփոխության: Տասը հազար դրամ անվանական արժեքով 2003, 2006, 2008, 2012 և 2018 թվականների թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամները մնում են շրջանառության մեջ առանց սահմանափակումների և շրջանառության պայմանների փոփոխության:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյան
Երևան