Անհատ ձեռնարկատեր Իգիթ Սեդրակի Իգիթյանի գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 324 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 126 Ա
06.08.2024
Անհատ ձեռնարկատեր Իգիթ Սեդրակի Իգիթյանի գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 324 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2017թ. փետրվարի 3-ի թիվ 32-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գրավատնային գործունեության լիցենզավորման կարգի» 22-րդ կետով, հաշվի առնելով, որ Անհատ Ձեռնարկատեր Իգիթ Սեդրակի Իգիթյանը 2024 թվականի հուլիսի 4-ին և 2024 թվականի հուլիսի 16-ին գրություն է ներկայացրել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ` կապված գրավատնային գործունեության լիցենզիայի գործողությունը դադարեցնելու հետ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2024 թվականի հուլիսի 31-ի թիվ 32 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել Անհատ Ձեռնարկատեր Իգիթ Սեդրակի Իգիթյանի գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 324 լիցենզիան:
2. Անհատ Ձեռնարկատեր Իգիթ Սեդրակի Իգիթյանի հաճախորդների շահերի պաշտպանության և տեղեկացվածության նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ինտերնետային կայքում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ռազմավարության և կառավարման դեպարտամենտի հասարակայնության հետ կապերի ծառայության միջոցով հրապարակել սույն որոշման եզրափակիչ մասը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյան
Երևան