«ԼՈՒՍՏԵԼԵԿՈՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (լիցենզիա թիվ 850) փոխանակման կետի մասնաճյուղի լիցենզիա տրամադրելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 125 Ա
06.08.2024
«ԼՈՒՍՏԵԼԵԿՈՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (լիցենզիա թիվ 850) փոխանակման կետի մասնաճյուղի լիցենզիա տրամադրելու մասին
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «ժզ» կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 9-րդ կետով, հաշվի առնելով այն, որ «ԼՈՒՍՏԵԼԵԿՈՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը 2024 թվականի հուլիսի 10-ին դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ փոխանակման կետի մասնաճյուղի լիցենզիա ստանալու միջնորդությամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2024 թվականի հուլիսի 31-ի թիվ 32 արձանագրություն)` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Որոշում է.
1. «ԼՈՒՍՏԵԼԵԿՈՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (լիցենզիա թիվ 850) թիվ 1 մասնաճյուղին տրամադրել արտարժույթի առուվաճառքի լիցենզիա՝ ՀՀ, ք. Երևան, Խորենացի փողոց 47 շենք, 1/3 հասցեում գործունեություն իրականացնելու համար։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյան
Երևան