Ա/Ձ Արիստակես Աթոյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 424/1 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 124 Ա

06.08.2024

Ա/Ձ Արիստակես Աթոյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 424/1 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «ժզ» կետով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 53-րդ կետի 4-րդ ենթակետով, հաշվի առնելով այն, որ Ա/Ձ Արիստակես Աթոյանը 2024 թվականի հուլիսի 3-ին և 2024 թվականի հուլիսի 17-ին դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ իրեն տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 424/1 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու միջնորդությամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության կոմիտեի եզրակացությունը (2024 թվականի հուլիսի 24-ի թիվ 31 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել Ա/Ձ Արիստակես Աթոյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 424/1 լիցենզիան:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                Մարտին Գալստյան
Երևան