Ա/Ձ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՐՍԵՆՅԱՆԻՆ տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 151 լիցենզիան վերաձեվակերպելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 123 Ա
06.08.2024
Ա/Ձ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՐՍԵՆՅԱՆԻՆ տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 151 լիցենզիան վերաձեվակերպելու մասին
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 9-րդ կետով, հաշվի առնելով այն, որ Ա/Ձ Հարություն Արսենյանը 2024 թվականի հուլիսի 10-ին դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ իրեն տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 151 լիցենզիան վերաձևակերպելու միջնորդությամբ` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Որոշում է.
1. Վերաձևակերպել Ա/Ձ Հարություն Արսենյանին տրամադրված թիվ 151 լիցենզիան՝ կապված փոխանակման կետի գործունեության վայրի փոփոխության հետ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյան
Երևան