«ԾԻՐԱՆ ՄԱՐԿԵՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (լիցենզիա թիվ 873) փոխանակման կետի մասնաճյուղի լիցենզիա տրամադրելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 118 Ա

09.07.2024

«ԾԻՐԱՆ ՄԱՐԿԵՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (լիցենզիա թիվ 873) փոխանակման կետի մասնաճյուղի լիցենզիա տրամադրելու մասին

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «ժզ» կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 9-րդ կետով, հաշվի առնելով այն, որ «ԾԻՐԱՆ ՄԱՐԿԵՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը 2024թ. հունիսի 11-ին դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ արտարժույթի առուվաճառք իրականացնելու լիցենզիա ստանալու միջնորդությամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի դրական եզրակացությունը (2024թ. հուլիսի 3-ի թիվ 28 արձանագրություն)` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ո ւ մ է.

1. «ԾԻՐԱՆ ՄԱՐԿԵՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (լիցենզիա թիվ 873) թիվ 2 մասնաճյուղին տրամադրել արտարժույթի առուվաճառքի լիցենզիա՝ ՀՀ, ք. Արտաշատ, Իսակովի փողոց 83 հասցեում գործունեություն իրականացնելու համար։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:

 Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                      Մարտին Գալստյան
Երևան