Ա/Ձ Հրաչիկ Հակոբյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 738 լիցենզիան վերաձևակերպելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 117 Ա
09.07.2024
Ա/Ձ Հրաչիկ Հակոբյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 738 լիցենզիան վերաձևակերպելու մասին
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» Կանոնակարգ 10-ի 9-րդ կետով, հաշվի առնելով այն, որ Ա/Ձ Հրաչիկ Հակոբյանը 2024թ. հունիսի 12-ին դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ իրեն տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 738 լիցենզիան վերաձևակերպելու միջնորդությամբ` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ո ւ մ է.
1. Վերաձևակերպել Ա/Ձ Հրաչիկ Հակոբյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 738 լիցենզիան` կապված Հրաչիկ Հակոբյանի հաշվառման հասցեի փոփոխության հետ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյան
Երևան