Ա/Ձ Հենրիկ Ավետիսյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 435 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 114 Ա

09.07.2024

Ա/Ձ Հենրիկ Ավետիսյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 435 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» Կանոնակարգ 10-ի 9-րդ կետով, հաշվի առնելով այն, որ Ա/Ձ Հենրիկ Ավետիսյանը 2024թ. հունիսի 19-ին դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ իրեն տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 435 լիցենզիան վերաձևակերպելու միջնորդությամբ` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ո ւ մ է.

1. Վերաձևակերպել Ա/Ձ Հենրիկ Ավետիսյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 435 լիցենզիան` կապված Հենրիկ Ավետիսյանի հաշվառման հասցեի փոփոխության հետ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման օրվանից:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                          Մարտին Գալստյան
Երևան