ԱՐԱՐԱՏԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերությանը «GOLDEN MONEY TRANSFER» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն տրամադրելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 112 Ա

09.07.2024

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերությանը «GOLDEN MONEY TRANSFER» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում  մասնակցության թույլտվություն տրամադրելու մասին

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, «Վճարահաշվարկային hամակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով և 7-րդ հոդվածի 4-րդ մասով և 8-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2014 թվականի սեպտեմբերի 23-ի թիվ 250-Ն որոշմամբ հաստատված «Արտասահմանյան վճարահաշվարկային համակարգերում մասնակցելու թույլտվության տրամադրումը, արտասահմանյան վճարահաշվարկային համակարգի գործունեության կանոններում և ներկայացված փաստաթղթերում կենտրոնական բանկին տեղեկացման ենթակա փոփոխությունների ցանկը և համակարգը բնութագրող չափանիշները, գրանցամատյանի վարման կարգը» կանոնակարգ 19-ի 3-րդ և 4-րդ գլուխներով, հաշվի առնելով, որ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերությունը 2024թ. ապրիլի 2-ին և 2024թ. մայիսի 30-ին միջնորդագրեր և կից փաստաթղթեր է ներկայացրել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2024 թվականի հուլիսի 3-ի թիվ 28 արձանագրություն)` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ո ւ մ է.

1. Տրամադրել ԱՐԱՐԱՏԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերությանը «GOLDEN MONEY TRANSFER» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                  Մարտին Գալստյան
Երևան