«Golden Money Transfer» առանց հաշվի բացման դրամական փոխանցումների համակարգով ֆիզիկական անձանց ուղղված վճարումներ (տրամադրում) ծառայությունը վճարահաշվարկային համակարգերի անվանացանկում ավելացնելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 111 Ա
09.07.2024
«Golden Money Transfer» առանց հաշվի բացման դրամական փոխանցումների համակարգով ֆիզիկական անձանց ուղղված վճարումներ (տրամադրում) ծառայությունը վճարահաշվարկային համակարգերի անվանացանկում ավելացնելու մասին
Ղեկավարվելով «Վճարահաշվարկային hամակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2014 թվականի սեպտեմբերի 23-ի թիվ 250-Ն որոշմամբ հաստատված «Արտասահմանյան վճարահաշվարկային համակարգերում մասնակցելու թույլտվության տրամադրումը, արտասահմանյան վճարահաշվարկային համակարգի գործունեության կանոններում և ներկայացված փաստաթղթերում կենտրոնական բանկին տեղեկացման ենթակա փոփոխությունների ցանկը և համակարգը բնութագրող չափանիշները, գրանցամատյանի վարման կարգը» կանոնակարգ 19-ի 6-րդ կետի 3-րդ ենթակետով, հաշվի առնելով, որ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերությունը 2024թ. ապրիլի 2-ին և 2024թ. մայիսի 30-ին միջնորդագրեր և կից փաստաթղթեր է ներկայացրել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2024 թվականի հուլիսի 3-ի թիվ 28 արձանագրություն)` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ո ւ մ է.
1. Գնահատված համակարգերի անվանացանկում ավելացնել «Golden Money Transfer» առանց հաշվի բացման արտասահմանյան վճարահաշվարկային համակարգը՝ «ֆիզիկական անձանց ուղղված վճարումներ (տրամադրում)» ծառայության մասով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյան
Երևան