Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի հունիսի 7-ի թիվ 142-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 110-Ն
09.07.2024
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի հունիսի 7-ի թիվ 142-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին Հրապարակման ամսաթիվ՝ 17.07.2024
Նպատակ ունենալով սահմանել աճուրդի համակարգի օպերատորի միջոցով պետական գանձապետական կարճաժամկետ պարտատոմսերի, միջնաժամկետ և երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերի փոխանակման աճուրդների և պետական գանձապետական գնաճին կցված արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդների արդյունքում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից վերջնահաշվարկի իրականացման կարգը,
հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 20-րդ հոդվածի հոդվածի 1-ին մասի «իգ1» կետը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի հունիսի 7-ի «Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերի պահառության գործունեության», «Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերի գրավի հետ կապված գործառնությունների իրականացման», «Պետական արժեթղթերի հաշվառման և հաշվարկների համակարգում կիրառվող հաշվեհամարների կոդավորման», «Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերի երկրորդային շուկայում շրջանառության», «Պետական պարտատոմսերով գործառնություններում կիրառվող փաստաթղթերի նվազագույն վավերապայմանների մասին» Աճուրդի համակարգի օպերատորի միջոցով պետական պարտատոմսերի տեղաբաշխման և հետգնման արդյունքում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից վերջնահաշվարկի իրականացման կարգերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2004 թվականի մարտի 30-ի թիվ 75-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 142-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Որոշման վերնագրում «և հետգնման» բառերը փոխարինել «, հետգնման և փոխանակման» բառերով,
2) Որոշման 6.1 կետում «և հետգնման» բառերը փոխարինել «, հետգնման և փոխանակման» բառերով,
3) Որոշմամբ հաստատված Հավելված 7-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյան
Երևան