Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կարիքների համար 2024 թվականի վարչական ծախսերի և կապիտալ ներդրումների շրջանակներում ձեռքբերման ենթակա ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնումների պլանը հաստատելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 90 Լ

14.06.2024

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կարիքների համար 2024 թվականի վարչական ծախսերի և կապիտալ ներդրումների շրջանակներում ձեռքբերման ենթակա ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնումների պլանը հաստատելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «ե» կետը, ղեկավարվելով «Գնումների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, 54-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է .

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կարիքների համար 2024 թվականի վարչական ծախսերի և կապիտալ ներդրումների շրջանակներում ձեռքբերման ենթակա ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնումների պլանը՝ համաձայն Հավելված 1-ի։
2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կարիքների համար 2024 թվականի վարչական ծախսերի և կապիտալ ներդրումների շրջանակներում ձեռքբերման ենթակա ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնումների պլանը հրապարակվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պաշտոնական կայքում հաստատմանը հաջորդող երկու օրվա ընթացքում։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով։

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ                         Հովհաննես Խաչատրյան
Երևան