«ՄԵԳԱ ԿԱՊԻՏԱԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը գրավատնային գործունեության լիցենզիա տրամադրելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 109 Ա
28.06.2024
«ՄԵԳԱ ԿԱՊԻՏԱԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը գրավատնային գործունեության լիցենզիա տրամադրելու մասին
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «ժզ» կետով, «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ և 6-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2017թ. փետրվարի 3-ի թիվ 32-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գրավատնային գործունեության լիցենզավորման կարգի» 4-րդ կետով,
հաշվի առնելով, որ «ՄԵԳԱ ԿԱՊԻՏԱԼ» սահամանափակ պատասխանատվությամբ ընկերությունը 15.05.2024թ., 03.06.2024թ. և 07.06.2024թ. հայտ և կից փաստաթղթեր է ներկայացրել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ գրավատնային գործունեության լիցենզիա ստանալու համար, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2024 թվականի հունիսի 19-ի թիվ 25 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ո ւ մ է.
1. Տրամադրել «ՄԵԳԱ ԿԱՊԻՏԱԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ ՀՀ, Շիրակի մարզ, ք. Գյումրի, Գորկու փողոց 74/4 օբյեկտ և ՀՀ, Շիրակի մարզ, Ախուրյան համայնք, գ. Ազատան, 1 փողոց, 15 առևտրի կետ հասցեներում գրավատնային գործունեության լիցենզիա՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական տուրքը պետական բյուջե վճարելուց և վճարումը հավաստող փաստաթուղթը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացնելուց հետո:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյան
Երևան