«Կուբ Ինվեսթ» ՓԲԸ ներդրումային ընկերության «Շանհայ Դրագոն» ոչ հրապարակային միջակայքային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 107 Ա
28.06.2024
«Կուբ Ինվեսթ» ՓԲԸ ներդրումային ընկերության «Շանհայ Դրագոն» ոչ հրապարակային միջակայքային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման մասին
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածով, «Ներդրումային ֆոնդի (ֆոնդի կանոնների) գրանցումը, օտարերկրյա ներդրումային ֆոնդի արժեթղթերը Հայաստանի Հանրապետությունում վաճառելու համար նախնական թույլտվություն տրամադրելու կարգն ու պայմանները» Կանոնակարգ 10/11-ի 29-րդ կետով, հաշվի առնելով այն, որ «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ 2024 թվականի հունիսի 6-ին և 2024 թվականի հունիսի 17-ին դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ ներդրումային ընկերության «Շանհայ Դրագոն» ոչ հրապարակային միջակայքային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու միջնորդությամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2024 թվականի հունիսի 19-ի թիվ 25 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ո ւ մ է.
1. Գրանցել «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ ներդրումային ընկերության «Շանհայ Դրագոն» ոչ հրապարակային միջակայքային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյան
Երևան