«ԳՈՌՀԱԿ ԹՐԵՅԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (լիցենզիա թիվ 860) փոխանակման կետի մասնաճյուղի լիցենզիա տրամադրելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 106 Ա

28.06.2024

«ԳՈՌՀԱԿ ԹՐԵՅԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (լիցենզիա թիվ 860) փոխանակման կետի մասնաճյուղի լիցենզիա տրամադրելու մասին

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «ժզ» կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 9-րդ կետով, հաշվի առնելով այն, որ «ԳՈՌՀԱԿ ԹՐԵՅԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը 2024թ. հունիսի 10-ին դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ փոխանակման կետի մասնաճյուղի լիցենզիա ստանալու միջնորդությամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2024թ. հունիսի 26-ի թիվ 27 արձանագրություն)` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ո ւ մ է.

1. «ԳՈՌՀԱԿ ԹՐԵՅԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (լիցենզիա թիվ 860) թիվ 1 մասնաճյուղին տրամադրել արտարժույթի առուվաճառքի լիցենզիա՝ ՀՀ, ք. Երևան, Բաշինջաղյան փողոց 175/2 հասցեում գործունեություն իրականացնելու համար։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                 Մարտին Գալստյան
Երևան