Ա/Ձ Գվիդոն Լազարյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 363 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 104 Ա

28.06.2024

Ա/Ձ Գվիդոն Լազարյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 363 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» Կանոնակարգ 10-ի 9-րդ կետով, հաշվի առնելով այն, որ Ա/Ձ Գվիդոն Լազարյանը 2024թ. հունիսի 6-ին դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ իրեն տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 363 լիցենզիան վերաձևակերպելու միջնորդությամբ` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ո ւ մ է.

1. Վերաձևակերպել Ա/Ձ Գվիդոն Լազարյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 363 լիցենզիան` կապված Գվիդոն Լազարյանի անձնագրի և հաշվառման հասցեի փոփոխության հետ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման օրվանից:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ              Մարտին Գալստյան
Երևան