Ա/Ձ Մանուկ Սարգսյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 206 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 103 Ա

28.06.2024

Ա/Ձ Մանուկ Սարգսյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 206 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» Կանոնակարգ 10-ի 9-րդ կետով,         հաշվի առնելով այն, որ Ա/Ձ Մանուկ Սարգսյանը 2024թ. հունիսի 6-ին դիմել է  Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ իրեն տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 206 լիցենզիան վերաձևակերպելու միջնորդությամբ` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

 Ո ր ո շ ո ւ մ  է. 

  1. Վերաձևակերպել Ա/Ձ Մանուկ Սարգսյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 206 լիցենզիան` կապված Մանուկ Սարգսյանի հաշվառման հասցեի փոփոխության հետ:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ                                               Մարտին Գալստյան

                  Երևան