«ԱԼԵՔՍԱՐՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 858 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 100 Ա

28.06.2024

«ԱԼԵՔՍԱՐՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը  տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 858 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» Կանոնակարգ 10-ի 9-րդ կետով, հաշվի առնելով այն, որ «ԱԼԵՔՍԱՐՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը 2024թ. հունիսի 3-ին դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ իրեն տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 858 լիցենզիան վերաձևակերպելու միջնորդությամբ` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ո ւ մ է.

1. Վերաձևակերպել «ԱԼԵՔՍԱՐՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված թիվ 858 լիցենզիան՝ կապված փոխանակման կետի գտնվելու վայրի փոփոխության հետ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                 Մարտին Գալստյան
Երևան