«ՄոբիԴրամ» փակ բաժնետիրական ընկերություն վճարահաշվարկային կազմակերպության «Վարդանանց» մասնաճյուղը հաշվառումից հանելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 37 Ա
17.02.2017
«ՄոբիԴրամ» փակ բաժնետիրական ընկերություն վճարահաշվարկային կազմակերպության «Վարդանանց» մասնաճյուղը հաշվառումից հանելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերությունը, 20-րդ հոդվածի «իթ» կետը, «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասի «ա» կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2017 թվականի փետրվարի 8-ի թիվ 6 արձանագրություն) և քննարկելով «ՄոբիԴրամ» փակ բաժնետիրական ընկերություն վճարահաշվարկային կազմակերպության 2017 թվականի հունվարի 31-ի դիմումը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
1. Հաշվառումից հանել «ՄոբիԴրամ» փակ բաժնետիրական ընկերություն վճարահաշվարկային կազմակերպության «Վարդանանց» մասնաճյուղը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյան
2017 թ. փետրվարի 17
Երևան