«Հայաստանի Հանրապետությունում գրավատնային գործունեության լիցենզավորման կարգը» և «գրավատնային գործունեության լիցենզիայի ձևը» հաստատելու և ՀՀ ԿԲ խորհրդի 19.12.06թ. թիվ 738-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 32-Ն
03.02.2017
«Հայաստանի Հանրապետությունում գրավատնային գործունեության լիցենզավորման կարգը» և «գրավատնային գործունեության լիցենզիայի ձևը» հաստատելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի դեկտեմբերի 19-ի թիվ 738-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
Հրապարակման ամսաթիվ՝ 03.03.2017
Նպատակ ունենալով հստակեցնել գրավատնային գործունեության լիցենզավորման ընթացակարգերը, հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասը, «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 72-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ո ւ մ է.
1. Հաստատել
1.1 «Հայաստանի Հանրապետությունում գրավատնային գործունեության լիցենզավորման կարգը»՝ համաձայն Հավելված 1-ի,
1.2 «Գրավատնային գործունեության լիցենզիայի ձևը»՝ համաձայն Հավելված 2-ի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի դեկտեմբերի 19-ի ««Հայաստանի Հանրապետությունում գրավատնային գործունեության լիցենզավորման կարգը» և «Գրավատնային գործունեության իրականացման լիցենզիայի ձևը» հաստատելու մասին» թիվ 738-ն որոշումը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2017 թ. փետրվարի 9
Երևան