«ԷՓՐԻՔՈԹ ԿԱՊԻՏԱԼ» փակ բաժնետիրական ընկերության «Ուայ-Գլոբալ» պայմանագրային ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 98 Ա

14.06.2024

«ԷՓՐԻՔՈԹ ԿԱՊԻՏԱԼ» փակ բաժնետիրական ընկերության «Ուայ-Գլոբալ» պայմանագրային ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման մասին

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածով, «Ներդրումային ֆոնդի (ֆոնդի կանոնների) գրանցումը, օտարերկրյա ներդրումային ֆոնդի արժեթղթերը Հայաստանի Հանրապետությունում վաճառելու համար նախնական թույլտվություն տրամադրելու կարգն ու պայմանները» Կանոնակարգ 10/11-ի 29-րդ կետով, հաշվի առնելով այն, որ «ԷՓՐԻՔՈԹ ԿԱՊԻՏԱԼ» փակ բաժնետիրական ընկերությունը 03.06.2024թ-ին, 05.06.2024թ-ին և 11.06.2024թ-ին դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ «ԷՓՐԻՔՈԹ ԿԱՊԻՏԱԼ» փակ բաժնետիրական ընկերության «Ուայ-Գլոբալ» պայմանագրային ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու միջնորդությամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2024 թվականի հունիսի 12-ի թիվ 24 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է .

1. Գրանցել «ԷՓՐԻՔՈԹ ԿԱՊԻՏԱԼ» փակ բաժնետիրական ընկերության «Ուայ-Գլոբալ» պայմանագրային ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կանոնները:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ              Հովհաննես Խաչատրյան
Երևան