«ԼՈՆԳՎԵՍՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ՖԱՆԴԵՔՍ» ոչ հրապարակային պայմանագրային փակ ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 97 Ա

14.06.2024

«ԼՈՆԳՎԵՍՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ՖԱՆԴԵՔՍ» ոչ հրապարակային պայմանագրային փակ ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման մասին

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածով, «Ներդրումային ֆոնդի (ֆոնդի կանոնների) գրանցումը, օտարերկրյա ներդրումային ֆոնդի արժեթղթերը Հայաստանի Հանրապետությունում վաճառելու համար նախնական թույլտվություն տրամադրելու կարգն ու պայմանները» Կանոնակարգ 10/11-ի 29-րդ կետով, հաշվի առնելով այն, որ «ԼՈՆԳՎԵՍՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը 20.05.2024թ. և 03.06.2024թ. դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ «ԼՈՆԳՎԵՍՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ՖԱՆԴԵՔՍ» ոչ հրապարակային պայմանագրային փակ ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու միջնորդությամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2024 թվականի հունիսի 12-ի թիվ 24 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է .

1. Գրանցել «ԼՈՆԳՎԵՍՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ՖԱՆԴԵՔՍ» ոչ հրապարակային պայմանագրային փակ ներդրումային ֆոնդի կանոնները:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ               Հովհաննես Խաչատրյան
Երևան