«Ֆորմուլա Վենչուրս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Ֆորմուլա Վի Սի II պայմանագրային ոչ հրապարակային փակ ներդրումային ֆոնդի» կանոնների գրանցման մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 96 Ա
14.06.2024
«Ֆորմուլա Վենչուրս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Ֆորմուլա Վի Սի II պայմանագրային ոչ հրապարակային փակ ներդրումային ֆոնդի» կանոնների գրանցման մասին
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածով, «Ներդրումային ֆոնդի (ֆոնդի կանոնների) գրանցումը, օտարերկրյա ներդրումային ֆոնդի արժեթղթերը Հայաստանի Հանրապետությունում վաճառելու համար նախնական թույլտվություն տրամադրելու կարգն ու պայմանները» Կանոնակարգ 10/11-ի 29-րդ կետով, հաշվի առնելով այն, որ «Ֆորմուլա Վենչուրս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը 15.05.2024թ. և 03.06.2024թ.դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ` «Ֆորմուլա Վենչուրս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Ֆորմուլա Վի Սի II պայմանագրային ոչ հրապարակային փակ ներդրումային ֆոնդի» կանոնները գրանցելու համար, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2024 թվականի հունիսի 12-ի թիվ 24 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
1. Գրանցել «Ֆորմուլա Վենչուրս» ՍՊԸ-ի «Ֆորմուլա Վի Սի II պայմանագրային ոչ հրապարակային փակ ներդրումային ֆոնդի» կանոնները։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյան
Երևան