«ՆորքՔեփ Սեքյուրիթիզ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ՆորքՔեփ 1» ոչ հրապարակային, մասնավոր բաժնեմասնակցային, չտարատեսականացված, փակ պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 94 Ա
14.06.2024
«ՆորքՔեփ Սեքյուրիթիզ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ՆորքՔեփ 1» ոչ հրապարակային, մասնավոր բաժնեմասնակցային, չտարատեսականացված, փակ պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու մասին
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածով, «Ներդրումային ֆոնդի (ֆոնդի կանոնների) գրանցումը, օտարերկրյա ներդրումային ֆոնդի արժեթղթերը Հայաստանի Հանրապետությունում վաճառելու համար նախնական թույլտվություն տրամադրելու կարգն ու պայմանները» Կանոնակարգ 10/11-ի 29-րդ կետով,
հաշվի առնելով այն, որ «ՆորքՔեփ Սեքյուրիթիզ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը 02.04.2024թ., 03.04.2024թ., 22.04.2024թ., 21.05.2024թ. և 24.05.2024թ. դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ «ՆորքՔեփ Սեքյուրիթիզ» ՍՊԸ «ՆորքՔեփ 1» ոչ հրապարակային, մասնավոր բաժնեմասնակցային, չտարատեսականացված, փակ պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու միջնորդությամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2024 թվականի մայիսի 29-ի թիվ 22 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
1. Գրանցել «ՆորքՔեփ Սեքյուրիթիզ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ՆորքՔեփ 1» ոչ հրապարակային, մասնավոր բաժնեմասնակցային, չտարատեսականացված, փակ պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյան
Երևան