Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հոգաբարձուների խորհրդի անդամ նշանակելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 89 Ա
14.06.2024
Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հոգաբարձուների խորհրդի անդամ նշանակելու մասին
Նպատակ ունենալով ապահովել «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» օրենքի պահանջների իրականացումը, նկատի ունենալով, որ սույն թվականի հուլիսի 1-ին ավարտվում է «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանի` Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հոգաբարձուների խորհրդի անդամի պաշտոնավարման ժամկետը, հիմք ընդունելով «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
1. Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հոգաբարձուների խորհրդի անդամ նշանակել սպառողների իրավունքները պաշտպանող կազմակերպությունների համար նախատեսված անդամի նախատեսված տեղում՝ «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանին` 2024 թվականի հուլիսի 1-ից՝ երեք տարի ժամկետով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում սույն որոշման 1-ին կետով նշված անձին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյան
Երևան