Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 145-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 30-Ն
03.02.2017
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 145-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
Հրապարակման ամսաթիվ՝ 03.03.2017
Նպատակ ունենալով բարելավել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մասնաճյուղեր հիմնելու հետ կապված հարաբերությունները, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» ենթակետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 14-րդ, 22-րդ և 28-րդ հոդվածները, ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ո ւ մ է .
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի ««Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ը հաստատելու մասին» թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ում (այսուհետ` Կանոնակարգ 1) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
1) Կանոնակարգ 1-ի 42-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «ընդ որում, այն պետք է ունենա սույն կանոնակարգի Հավելված 12-ով սահմանված ձևի տիտղոսաթերթ» բառերը,
2) Կանոնակարգ 1-ի 42-րդ կետի 3-րդ ենթակետում «Հավելված 11-ի» բառերը փոխարինել «Հավելված 44-ի» բառերով,
3) Կանոնակարգ 1-ը 118-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 118.1-րդ կետով.
«118.1. Սույն կանոնակարգով սահմանված որակավորման ստուգումը պարտադիր չէ բանկի՝ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս հիմնվող մասնաճյուղի ղեկավարների համար: Ընդ որում, բանկի՝ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս հիմնվող մասնաճյուղի ղեկավարները համարվում են որակավորում ստացած բանկի՝ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մասնաճյուղ հիմնելուն Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը տալու պահից:»,
4) Կանոնակարգ 1-ի 165.1-րդ կետը «118-րդ» բառից հետո լրացնել «, 118.1-րդ» բառով,
5) Կանոնակարգ 1-ի 165.1-րդ կետը 6-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ ենթակետով.
«7) բանկի՝ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս հիմնվող մասնաճյուղի կառավարիչ:»,
6) Կանոնակարգ 1-ի 166-րդ կետը «սույն կանոնակարգի 118-րդ կետի պահանջներին բավարարող բանկի մասնաճյուղի ղեկավարին» բառերից հետո լրացնել «, սույն կանոնակարգի 118.1-րդ կետի պահանջներին բավարարող ղեկավարին» բառերով,
7) Կանոնակարգի 1-ի 171-րդ կետում «117-րդ կետով» բառերը փոխարինել «117-րդ և 118.1-րդ կետերով» բառերով,
8) Կանոնակարգ 1-ի 215-րդ կետի 1-ին ենթակետը «5 միլիոն ՀՀ դրամը» բառերից հետո լրացնել «(կամ դրան համարժեք արտարժույթը՝ հաշվարկված Կենտրոնական բանկի կողմից հրապարակված՝ արտարժութային շուկայում ձևավորված տվյալ օրվա միջին փոխարժեքի հիման վրա)» բառերով,
9) Կանոնակարգ 1-ի 215-րդ կետի 3-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նախադասությամբ.
«Բանկի՝ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս հիմնվող մասնաճյուղերի համար մասնաճյուղը գլխամասի հետ կապող համակարգչային ցանցը միացվում է մասնաճյուղը օտարերկրյա պետությունում գրանցվելուց հետո՝ մասնաճյուղ հիմնելուն Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը տրամադրելու մասին որոշմամբ սահմանված ժամկետում, իսկ այն մասնաճյուղերի համար, որոնք, ըստ սույն կանոնակարգի 121-րդ կետի, կարող են չունենալ գլխավոր հաշվապահ, համակարգչային ցանցը պետք է միացվի մասնաճյուղին վերջինիս՝ օտարերկրյա պետությունում գրանցման պահից:»,
10) Կանոնակարգ 1-ը 215-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 215.1-րդ կետով.
«215.1. Սույն կանոնակարգի 215-րդ կետով սահմանված պահանջները կարող են չկիրառվել բանկի՝ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս հիմնվող մասնաճյուղերի նկատմամբ, եթե տվյալ օտարերկրյա պետության բանկային համակարգը կարգավորող մարմնի կողմից բանկի մասնաճյուղի տեխնիկական հագեցվածության նկատմամբ սահմանված են համանման պահանջներ:»:
2. Կանոնակարգ 1-ը լրացնել Հավելված 44-ով՝ համաձայն սույն որոշման Հավելված 1-ի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2017 թ. փետրվարի 09
Երևան