Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի հունվարի 22-ի թիվ 20 Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 22 Ա

20.01.2017

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի հունվարի 22-ի թիվ 20 Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի հունվարի 22-ի «Ռեպո/հակադարձ ռեպո համակարգի կանոնների հաստատման մասին» թիվ 20 Ա որոշմամբ հաստատված ««Ռեպո/հակադարձ ռեպո համակարգի» կանոնների» (այսուհետ՝ Կանոններ) Հավելված 5-ի 2) կետի Ա. ենթակետի 1.4 և 1.5 կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1.4 ցուցակված լինի ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա բորսայի հիմնական (Abond) ցուցակում (Բացառությամբ այն դեպքի, երբ թողարկողի գործունեության ժամկետը փոքր է հիմնական ցուցակում ընդգրկման համար անհրաժեշտ նվազագույն ժամկետից: Այդ դեպքում բավարար է, որ պարտատոմսն ընդգրկված լինի այլ ցուցակում կամ թույլատրված լինի առևտրին բորսայի ազատ շուկայում):
1.5 ունենա առնվազն մեկ շուկա ստեղծող (բացառությամբ՝ ապահովված հիփոթեքային և ակտիվներով ապահովված արժեթղթերի), իսկ ապահովված հիփոթեքային և ակտիվներով ապահովված արժեթղթերի դեպքում ունենա առնվազն երկու շուկա ստեղծող, որոնք կարգավորվող շուկայում (ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա բորսայում) կկատարեն պարտատոմսի մասով անընդհատ ողջամիտ գնանշում` համաձայն բորսայի կանոնների:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                  Արթուր Ջավադյան

2017 թ. հունվարի 24
Երևան