Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստերի գումարման 2019 թվականի ժամանակացույցը հաստատելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 222 Ա

24.12.2018

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստերի գումարման 2019 թվականի ժամանակացույցը  հաստատելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժը» ենթակետը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել «2019 թվականին ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նիստերի գումարման ժամանակացույցը» համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գլխավոր քարտուղարության կորպորատիվ ծառայությունների վարչությանը՝
1) ապահովել 2019 թվականի խորհրդի նիստերի օրակարգի կազմման գործընթացը` համաձայն սույն որոշման 1-ին կետով հաստատված ժամանակացույցի,
2) ապահովել խորհրդի յուրաքանչյուր նիստից հետո օրակարգային հարցերի մոնիտորինգը՝ համապատասխան նշումներ կատարելով ժամանակացույցում,
3) տարվա արդյունքներով կազմել տեղեկանք խորհրդի նիստերի օրակարգերի՝ հաստատված ժամանակացույցին համապատասխանության և շեղումների վերաբերյալ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը:


Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                               Արթուր Ջավադյան

2018 թ. դեկտեմբերի 27
Երևան