«ՍՄԱՐԹ ԿՐԵԴԻՏ» ունիվերսալ վարկային կազմակերպություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրանցման և լիցենզավորման վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 217 Ա

24.12.2018

«ՍՄԱՐԹ ԿՐԵԴԻՏ» ունիվերսալ վարկային կազմակերպություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրանցման և լիցենզավորման վերաբերյալ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «ժզ» կետը, «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ և 6-րդ կետերը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հուլիսի 1-ի թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» Կանոնակարգ 13-ի 3-րդ գլուխը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2018 թվականի դեկտեմբերի 19-ի թիվ 50 արձանագրություն) և հաշվի առնելով «ՍՄԱՐԹ ԿՐԵԴԻՏ» ունիվերսալ վարկային կազմակերպություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հիմնադիր «Ապրիկո» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կառավարիչ՝ «Հայասա Ինվեսթմենթս» ՍՊԸ-ի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացրած 14.11.2018թ., 19.11.2018թ., 22.11.2018թ., 11.12.2018թ., 13.12.2018թ., 17.12.2018թ. և 19.12.2018թ. միջնորդագրերը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է .

1. Գրանցել և լիցենզավորել «ՍՄԱՐԹ ԿՐԵԴԻՏ» ունիվերսալ վարկային կազմակերպություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                                Արթուր Ջավադյան

2018 թ. դեկտեմբերի 27
Երևան