Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի հուլիսի 9-ի թիվ 173-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 214-Ն

10.12.2018

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի հուլիսի  9-ի թիվ 173-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին

           Հրապարակման ամսաթիվ՝ 08.01.2019

Նպատակ ունենալով բարձրացնել լեվերիջով գործարքների, այդ թվում՝ ֆորեքս գործարքների հետ կապված ներդրումային և ոչ հիմնական ծառայություններ մատուցող անձանց մոտ առկա տեղեկատվական անվտանգության ապահովման մակարդակը, հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 4-րդ մասը, 111-րդ հոդվածի 2-րդ մասը, 181-րդ հոդվածի 1-ին մասը, և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է .

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի հուլիսի 9-ի «Տեղեկատվական անվտանգության ապահովման նվազագույն պահանջների սահմանման վերաբերյալ կարգը» հաստատելու մասին» թիվ 173-Ն որոշման մեջ (այսուհետ՝ Որոշում) և որոշմամբ հաստատված «Տեղեկատվական անվտանգության ապահովման նվազագույն պահանջների սահմանման վերաբերյալ կարգում» (այսուհետ` Կարգ) կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունը.

1) Որոշման 3-րդ պարբերությունը «111-րդ հոդվածի 2-րդ մասը» բառերից առաջ լրացնել «27-րդ հոդվածի 4-րդ մասը» բառերով,
2) Որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Սահմանել, որ ՀՀ տարածքում գործող բանկերը, Կարգավորվող շուկայի օպերատորը, Կենտրոնական դեպոզիտարիան, վարկային բյուրոները և լեվերիջով գործարքների, այդ թվում՝ ֆորեքս գործարքների հետ կապված ներդրումային և ոչ հիմնական ծառայություններ մատուցող անձիք իրենց տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգը պետք է համապատասխանեցնեն տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում կիրառվող միջազգային ստանդարտների պահանջներին և ստանան համապատասխան ստանդարտների պահանջներին բավարարելու վերաբերյալ վկայագիր:»,
3) Կարգի 4-րդ կետի 4-րդ ենթակետը «զ» պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «է» պարբերությամբ.

«է) լեվերիջով գործարքների, այդ թվում՝ ֆորեքս գործարքների հետ կապված ներդրումային և ոչ հիմնական ծառայություններ մատուցող անձիք:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                          Արթուր Ջավադյան

2018 թ. դեկտեմբերի 18
Երևան